Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ծառուկյան Գագիկը չեչեն գրոհայիններից ավելի վտանգավո՞ր է

Ծառուկյան Գագիկը չեչեն գրոհայիններից ավելի վտանգավո՞ր է
06.07.2026 | 17:43

Ուրեմն, 2002 թվականի հոկտեմբերին չեչեն գրոհայինները գրավեցին Մոսկվայի «Նորդ Օստ» թատերական կենտրոնը և պատանդառեցին 916 քաղաքացու: Հոկտեմբերի 26-ի առավոտյան ռուսական ծառայությունները սկսեցին կենտրոնի գրոհը: Ըստ հանրամատչելի տեղեկությունների, բուն գրոհի և դրա ապահովման մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է մի քանի հարյուր մարդ: Եթե հաշվի առնենք նաև շրջափակման, տարհանման, բժշկական բրիգադների և ներգրավված մյուս ծառայությունների անձնակազմերի թվաքանակը, ապա «Նորդ Օստ»-ի ազատագրման մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է մոտ 1000 մարդ։

Վերադառնանք մերօրյա Հայաստան: «Արարատցեմենտ», Կոնյակի գործարան, գազալցակայաններ, առանձնատուն ... Ըստ լուրերի, Ծառուկյան Գագիկին պատկանող 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Պատկերացնու՞մ եք ինչ մարդկային ռեսուրսի մասին է խոսքը: Մի պահ նայեցի Ծառուկյան Գագիկի առանձնատան խուզարկության տեսակադրերը: Միայն առանձնատան մուտքի հատվածում հաշվեցի «մինչև ատամները» զինված և դիմակավորված 9-10 անձ: Իսկ ինչքա՞ն այդօրինակ անձ կա առանձնատան մյուս հատվածներում, առանձնատան շուրջն, ի վերջո, առանձնատան ներսում: Բացի դրանից` կան իրավապահներ, որոնք «դրսից են» հետևում առանձնատանը: Հիշեցնեմ` խոսքը գնում է միայն Ծառուկյան Գագիկի առանձնատան խուզարկությանը մասնակցող անձանց թվաքանակի մասին: Այժմ պատկերացրեք «Արարատցեմենտ»-ը, Կոնյակի գործարանը և մնացած 70 հասցեները:

Եթե նույնիսկ ենթադրենք, որ յուրաքանչյուր հասցեում խուզարկությանը մասնակցում է 25-30 անձ, ապա կստացվի,որ այսօրվա «միջոցառմանը» ներգրավված է շուրջ 2000 զինված և դիմակավորված իրավապահ:

Այժմ համադրենք չեչեն գրոհայինների վնասազերծման և Ծառուկյան Գագիկի տարածքների խուզարկությունների մասնակիցների թվերը: Կպարզենք, որ Ծառուկյան Գագիկը չեչեն գրոհայիններից շատ ավելի վտանգավոր է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 274

Մեկնաբանություններ